Սուրբ Գայանե վանքում մատուցվել է բաց պատարագ
02.04.2024
Հայ Առաքելական Եկեղեցիներում ավագ հինգշաբթի մատուցվել է բաց պատարագ և հաղորդություն է տրվել: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն իր խորհուրդն ու ծիսակարգն ունի։ Հիշատակվում է հաղորդության խորհրդի հաստատումը: Պատարագին ավետարանական ընթերցումները նկարագրում են Հիսուսի երկրային կյանքի վերջին հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները։ Ընթրիքին Քրիստոս սեղանից վերցնում է հացը, օրհնում է այն, բաժանում աշակերտներին, ապա գինի է բաժանում, մատուցելով իբրև նոր ուխտի սուրբ նշաններ՝ իր մարմինն ու արյունը։