Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

18.08.2020

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Տիրամոր՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի, Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը: Օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին: