Սուրբ Աննա եկեղեցում Հոգեգալստյան տոնի առիթով մատուցվել է տոնական Պատարագ

20.05.2024
Ս․ Աննա եկեղեցում տոնական պատարագը մատուցել է Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
 
Սուրբ Հոգու գալստյան տոնի առիթով նկատել է, որ հոգեգալուստը ոչ միայն որպես պատմական իրադարձություն պետք է ընկալել, այլև պետք է Սուրբ հոգու ներկայությունը և զորությունը առաջնորդող դարձնել առօրյայում: Սրբազան հայրը նկարագրել է հարությունից հետո՝ հոգեգալստից առաջ, առաքյալների շփոթված և միայնակ հոգեվիճակը։