Սեպտեմբերից կվերաբացվեն Մայր Աթոռի բարեգործական ճաշարանները

22.08.2022

Երկու տասնամյակից ավելի Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, ՀԲԸՄ-ի հետ համատեղ, 900-ից ավելի կարիքավորների ամենօրյա տաք սնունդ է տրամադրում Վաղարշապատում, Երևանում, Վանաձորում։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ճաշարանների գործունեությունը դադարեցվել էր, այս սեպտեմբերից դրանք կվերագործարկվեն: