Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության 29-րդ տարեդարձը

22.09.2020

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հետ՝ ուղեկցությամբ պետական այրերի և Մայր Աթոռի միաբանների, այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին: