Սբ. Գրիգոր Լուսավորչի Վիրապ մտնելու հիշատակության օրը

23.03.2018

 Մարտի 17-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օրը: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը:Այս առիթով, Խոր Վիրապ վանում մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին բազմաթիվ ուխտավորներ Հայաստանի տարբեր մասերից: