Սբ. Աստվածածնի Ավետման տոնը Շահումյան գյուղում

10.04.2014

Ապրիլի 7-ին, Սուրբ Աստվածածանի Ավետման տոնի առթիվ, հայ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Շահումյան գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցում պատարագիչը արժանապատիվ Տ. Մարկոս քհն. Մանգասարյանն էր: Տոնական պատարագին Արմավիրի մարզի Շահումյան գյուղ ուխտագնացության էր եկել Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու ծխական համայնքը՝ Տեր Կյուրեղի և Տեր Տաճատի առաջնորդությամբ: