Սարկավագական ձեռնադրություն Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում-2014

09.01.2014

Դեկտեմբերի 24-ին` Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի տոնին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հընթացս Ս. Պատարագի, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ 40 սարկավագների ձեռնադրություն: Սուրբ Պատարագի ընթացքում, ձեռամբ Մայր Աթոռի Միջեկեղացական հարաբերությունների գրասենյակի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե. լսարանի 22 սաներ, Քահանայից պատրաստման լսարանի 17 ուսանողներ և Սյունյաց թեմից մեկ սպասավոր արժանացան սարկավագության աստիճանի: