Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

26.12.2017

Դեկտեմբերի 25-ին՝ Ս.Ստեփաննոս Նախավկայի տոնին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև սարկավագական ձեռնադրություն: Պատարագիչն էր Գերշ. Տ. Վարդան եպս. Նավասարդյանը, որի ձեռամբ սարկավագ ձեռնադրվեցին Գեւորգյան ճեմարանի եւ Քահանայից պատրաստման լսարանի 16 ուսանող: