Սարկավագական ձեռնադրություն

26.12.2018

Դեկտեմբերի 25-ին՝ Ս.Ստեփաննոս Նախավկայի տոնին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև սարկավագական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերշ. Տ. Հովնան եպս. Հակոբյանը, որի ձեռամբ սարկավագ ձեռնադրվեցին Գեւորգյան ճեմարանի եւ Քահանայից պատրաստման լսարանի 35 ուսանող: