Սարկավագական ձեռնադրություն-2014

30.12.2014

Դեկտեմբերի 25-ին, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերշ. Տ. Հովնան եպս. Հակոբյանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան Հոգևոր ճեմարանի քսան սաներ, ինչպես նաև մեկական սպասավոր` Արարատյան Հայրապետական թեմից և Գեղարդավանքից: