Սանկտ Պետերբուրգում կբացվի հայկական ճեմարան

07.06.2019

Մայիսի 28-ին ՌԴ Արդարադատության նախարարությունը վավերացրել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի անունով բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնելու կանոնադրությունը։ Ճեմարանը գործելու է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու հարակից շենքում, որտեղ կապահովվեն ուսանողների և դասախոսների կեցության և ուսումնառության համար անհրաժեշտ պայմանները։