Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական հոգևոր ճեմարան
26.03.2024
Հայկական ճեմարանի ստեղծումը բացառիկ իրադարձություն է, որով նոր էջ է բացվում Ռուսաստանում հայերի հոգևոր կրթության համար։ Սկիզբը դրվել է 2023 թվականի օգոստոսին, երբ ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը ճեմարանին հոգևոր կրթություն կազմակերպելու արտոնագիր է շնորհել։ Կրթարանն ավարտողները ուսումը պարտադիր շարունակելու են Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրայում։