Սանկտ Պետերբուրգի նահանգապետը պարգևատրել է Գերշ. Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին
24.02.2020
Փետրվարի 14-ին մանուկ Հիսուսի՝ տաճարին ընծայման տոնի առիթով Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը այցելեց Նևսկի պողոտայում գտնվող հայկական եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոն՝շնորհավորելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդին և ի գնահատություն Ռուսաստանում 30-ամյա հովվական գործունեության՝ պարգևատրելու «Սանկտ Պետերբուրգին մատուցած ծառայությունների համար» շքանշանով։