Սանգիբարանի Ավետարանը տարվեց Շողակաթ վանք

08.09.2015

Սեպտեմբերի 3-ին` Սբ. Հովհաննես Մկրտչի եւ Հոբ Արդարի հիշատակության օրը, Սանգիբարանի հայտնի Ավետարանը Երեւանի Մատենադարանից բերվեց Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանք: Այս առթիվ, Հայաստանի տարբեր մարզերից հարյուրավոր ուխտավորներ էին եկել Շողակաթ վանք՝ հաղորդ լինելու հրաշագործ Ավետարանին: