Սանգիբարանի Ավետարան-2014.09.02
02.09.2014
Սեպտեմբերի 4-ին՝ սբ. Հովհաննես Մկրտչի եւ Հոբ Արդարի հիշատակության օրը, Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը կտարվի Ս. Շողակաթի վանք: Այն երկար տարիներ պահվել է Պարսկաստանի Փերիա նահանգի Սանգիբարան հայկական գյուղում: Կոչվում է նաեւ Հովհաննեսի Ավետարան, քանի որ պահվել է Սանգիբարան գյուղի Ս. Հովհաննես եկեղեցում: Թվագրվում է XI-XII դդ: Մատենադարանին է հանձնվել 1972թ. ներգաղթի ժամանակ: