Սանահինի վանք

23.10.2012

Սանահինի վանական համալիրի վերանորոգման համար ՀՀ կառավարությունը տասնութ միլիոն դրամ է հատկացրել: Այս տարի կվերանորոգվի միայն տանիքը, իսկ վերանորոգչական հիմնական աշխատանքները կսկսվեն 2013թ. գարնանից: Սանահինի վանական համալիրը 1999թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում` որպես մարդկության կողմից ստեղծված բացառիկ արժեք: