Ս. Սարգիս Զորավարի տոնը Երեւանի Ս. Սարգիս եկեղեցում

30.01.2018

 Հունվարի 27-ին Հայ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Սարգիս Զորավարի ի տոնը: Այս առիթով, սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Ս. Սարգսի մասունքները Մայր Աթոռից տարվեցին Երեւանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ Մատենադարանից բերվել էր նաեւ Ավետիս Երեցի Ավետարանը: Ս. Պատարագի ավարտին, ձեռամբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արք. Կճոյանի, կատարվեց երիտասարդների օրհնության կարգ: