Ս. Պայծառակերպության տոնը Մայր Աթոռում

28.07.2020

Հուլիսի 19-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այս առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին հանդիսապետությամբ Ն. Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցվեց Սուրբ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գեր Տ. Հովնան եպս Հակոբյանը։