Ս. Շողակաթի վանքի ուխտի օր

19.06.2017

Հունիսի 15-ին մեր եկեղեցին տոնախմբեց Ս. Հովհաննես Մկրտչի և Աթանագինես եպիսկոպոսի հիշատակության օրը: Այդ օրը նաև Շողակաթ վանքի ուխտի օրն է: Տոնի առիթով Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչը հանդիսավորությամբ բերվեց Ս. Շողակաթ վանք, որտեղ մատուցվեց Ս. Պատարագ և կատարվեց Անդաստանի կարգ: