Ս. Ներսես Շնորհալուն նվիրված գիտաժողով Մոսկվայի հայկական եկեղեցում

26.12.2023

Դեկտեմբերի 21-ին Մոսկվայի առաջնորդանիստ հայկական եկեղեցու ժողովասրահում տեղի ունեցավ Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակին նվիրված գիտաժողով, որին մասնակցում էին Ռուսաստանի տարբեր քաղաքներից, ինչպես նաև Հայաստանից ժամանած աստվածաբաններ, բանասերներ, արվեստաբաններ, պատմաբաններ: