Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան հիշատակության օր

24.01.2018

 Հունվարի 15-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Հովհաննես Մկրտչի` Կարապետի (որն ավետեց Հիսուս Քրիստոսի գալուստը) ծննդյան տոնը: Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 1:5-25): Հովհաննես Մկրտիչը, որը պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռևս Նրա ծննդից առաջ: