Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան հիշատակության օր-2016

15.01.2016

Հունվարի 14-ին Հայ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան հիշատակության օրը: Երեւանի Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ: Տոնի առիթով, Մայր Աթոռից սրբի մասունքները տարվեցին Ս. Հովհաննես եկեղեցի, որտեղ բազմաթիվ ուխտավորներ հաղորդ եղան նրա սրբարար զորությանը: