Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

10.04.2018

Սուրբ Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Այս առիթով, ապրիլի 7-ին սրբի մասունքները Մայր Աթոռից տարվեցին Գավառի Ս. Կարապետ եկեղեցի, որտեղ մատուցվեց Սուրբ Պատարագ: