Ս. Հովհան Օձնեցի հայրապետի հիշատակության օր

10.03.2015

Սեծ Պահքի երրորդ շաբաթ օրը Հայ Եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ ս. Հովհան Օձնեցի Հայրապետի, ս. Հովհան Որոտնեցի և ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը: Այս առթիվ, Օձունի Ս. Աստվածածին եկեղեցում եւ Արդվի գյուղի Ս. Հովհաննես մատուռում մատուցվեց Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին բազմաթիվ ուխտավորներ: