Սեպտեմբերի 8-ին Հայ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան հիշատակության օրը: Այս առիթով, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը Տ. Երեմիա աբեղա Աբգարյանն էր: