Ս. Ծննդյան Ճրագալույցի Պատարագ Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում

09.01.2015

Հունվարի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ: Պատարագիչն էր հոգեշնորհ Տ. Նարեկ վրդ. Ավագյանը: Սրբազան խորհրդին ներկա էին Արարատյան հայրապետական թեմի հայրապետական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանը, ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը , Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ բազմաթիվ հավատացյալներ: