Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը

04.12.2017

Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը Քրիստոսի 12 առաքյալներից էին, որոնք գալով Հայաստան` քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Դեռևս քրիստոնեության արշալույսին, նրանք նահատակվեցին Հայաստանում:Ամեն տարի, հայ եկեղեցիներում Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակի օրը մատուցվում է Ս. Պատարագ: