Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը Մայր Աթոռում-2014

01.12.2014

Նոյեմբերի 29-ին Հայ Եկեղեցին նշեց Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Տոնի առիթով, Մայր Տաճար բերվեց Սուրբ Գեղարդը, եւ բազմաթիվ հավատացյալներ հնարավորություն ունեցան հաղորդ դառնալու նրա սրբարար զորությանը: Ս. Պատարագի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական կոնդակով Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվեց Սուրբ Գեղարդի ուխտի օր: