Ս. Էջմիածնի տպարանի հրատարակչական ժառանգությունը՝ մեկ մատենագիտական աշխատությամբ
19.12.2022
Առաջին անգամ ի մի է բերված Էջմիածնի տպարանի շուրջ 150-ամյա տպագրական ժառանգությունը՝ սկսած Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կողմից տպարանի հիմնադրումից մինչև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը։ Լույս է տեսել «Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը հայ գրատպության կենտրոն. Հրատարակությունների մատենագիտություն (1772-1920)» աշխատությունը։