Ս. Էջմիածնի տոնի առիթով Պոլսում հանդես է եկել ամենահին ու ամենամեծ եկեղեցական երգչախումբը

04.06.2024

Պոլսի Բեյօղլու թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել «Լուսավորչի Կանթեղը Ս. Էջմիածնով» խորագրով համերգը։ Հանդիսությունը նվիրված է եղել Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին: Տոնական ծրագիրը պատրաստել է Լուսավորիչ դպրաց դաս-երգչախումբը: Այս տարի հիմնադրման 95-ամյակը նշող խումբը Պոլսի ամենահին ու ամենամեծ եկեղեցական երգչախմբերից է: