Ս. Էջմիածնի Մայր տաճարի նորոգումը դժվարություններով շարունակվում է

01.12.2020

Համավարակն ու պատերազմը անհետևանք չանցան Ս. Էջմիածնի Մայր տաճարի նորոգման ընթացքի վրա: Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանն ասում է, որ ֆիզիկական և հոգեբանական ընկճվածություն առկա է, բայց ոչ աշխատանքների որակի հաշվին: