Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից տոնը Արթիկի Քրեակատարողական հիմնարկում

25.06.2014

Հունիսի 21-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից տոնը: Այս առիթով Արթիկ Քրեակատարողական հիմնարկի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տոնական պատարագ մատուցեց Քրեակատարողական հիմնարկների հոգևոր հովիվ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտադիր է այս տոնը դարձնել կալանավայրերում գործող եկեղեցիների ուխտի օր: