Ս. Գեւորգ Զորավարի տոնը Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցում

01.10.2018

Սեպտեմբերի 29-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Գևորգ զորավարի հիշատակության օրը: Այս առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատնից դուրս բերվեց և Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի տարվեց սրբի խաչաձև մասունքարանը, որի սրբարար զորությանը հաղորդակից եղան բազմաթիվ ուխտավորներ: