Ս. Գեւորգ Զորավարի հիշատակի օրը Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցում

02.10.2018

Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրը մեծ շուքով նշվեց Թբիլիսիի Ս. Գեւորգ առաջնորդանիստ հայկական եկեղեցում: Մեծաթիվ հավատացյալներ եկել էին աղոթելու և ստանալու քաջամարտիկ Սուրբ Գևորգի օրհնությունն ու շնորհները: Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում պահվում է սրբի մասունքը: Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Ս. Գեւորգ Զորավարի հիշատակին: