Ս. Գայանյանց տոնը Սուրբ Գայանե վանքում 2010

02.06.2010

Ս. Գայանյանց տոնի կապակցությամբ կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Գայանե վանք, որտեղ մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ կատարվեց Անդաստանի արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սրբուհու մասունքները տարվեցին Ս. Գայանե վանք, որը կառուցվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից կնքված տապանաքարի վրա: