Ս. Գայանյանց տոն-2014

18.06.2014

Հունիսի 17-ին՝ Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց, Հայ Առաքելական Եկեղեցին հիշատակում է Գայանյանց կույսերի նահատակության օրը: Այդ առիթով Մայր Աթոռից հավատացյալների ուղեկցությամբ Գայանե վանք տարվեց սրբուհու աջաձև մասունքարանը: Տոնական պատարագի վերջում Ս. Գայանե վանքի բակում սրբուհու մասունքարանով Անդաստանի կարգ կատարվեց: