Ս. Ավետարանիչների տոնը Արտաշատում

27.10.2017

Հոկտեմբերի 21-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց չորս ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի հիշատակման տոնը: Արտաշատի կենտրոնական հրապարակից խաչերթով հոգևորականներն ու հավատացյալները հասան Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի, որտեղ մատուցվեց տոնական պատարագ: