Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը

25.06.2013

18-րդ դարից սկսած Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կողմից հաստատված Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Այն Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներից մեկն է: Տոնի առիթով, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, իր առաջին, տոնական պատարագը մատուցեց նորաօծ հոգևորական Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը: