Ս. Աստվածածնի բարեխոսությունը՝ Արցախի ու ողջ հայոց աշխարհի համար
15.08.2023
Չնայած բազմաթիվ խնդիրներին և, հատկապես, տրանսպորտի ու վառելիքի հետ կապված դժվարություններին, Արցախի եկեղեցիներում տոնեցին Աստվածամոր վերափոխման հիշատակությունը, կատարվեց խաղողի օրհնության կարգ: Տոնական պատարագներ մատուցվեցին բոլոր այն եկեղեցիներում, որտեղ կարողացան հասնել թեմի հոգևորականները: