Ս. Առաքելոց վանքի ուխտի օր

10.06.2014

Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Հոգեգալստյան տոնը հռչակված է նաև Սևանի Ս. Առաքելոց վանքի ուխտի օր: Արդեն չորրորդ տարին անընդմեջ, այդ օրը սրբազան մասունքներ են բերվում վանք: Այս տարի եկեղեցականների թափորը վանք բերեց Ս. Անդրեաս և Ս. Մատթեոս առաքյալների մասունքները: