Ս. Անանիա առաքյալի հիշատակության օր

20.10.2014

Հոկտեմբերի 14-ին Հայ Եկեղեցին նշեց սբ. Անանիա, Մատթեոս, Բառնաբա, Փիլիպպոս, Հովհաննես, Շիղա եւ Սուղիանոս առաքյալների հիշատակության օրը: Այս առիթով, սբ. Անանիայի մասունքը տարվեց Երեւանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի, որտեղ հանդիսապետությամբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ գեր. Տ. Նավասարդ արք. Կճոյանի մատուցվեց Սուրբ Պատարագ: