Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի հիմնադրման 300-ամյակը

09.10.2017

Սեպտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկեցին Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված միջոցառումները։ Այս առիթով, Պետերբուրգի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետում բացվեց «Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի 300-ամյա ժառանգությունը» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով: