Ռումինիայի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու Ուխտի օր

18.11.2013

Նոյեմբերի 10-ը Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցու Ուխտի օրն է: Այս առիթով, ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Տաթեւ Հակոբյանի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Բազմաթիվ հայեր Ռումինիայի տարբեր մասերից մասնակցեցին սրբազան արարողությանը: