Ռումինիայի հայոց թեմը և Հայաստանի ազգային պատկերասրահը կհամագործակցեն

25.11.2019

Ռումինիայի հայոց թեմի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց: Պատկերասրահի աշխատակիցներին թեմակալ առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը պատմեց Բուխարեստում պահվող 300-ամյա արխիվի և պատկերասրահի մասնագետներից ակնկալիքների մասին: