Ռոստովի մարզի Շահումյանովսկի գյուղում օծվեցին նոր կառուցվող եկեղեցու հիմերը
21.07.2017
Հունիսի 22-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արք․ Ներսիսյանը հովվական այցով մեկնեց Ռոստովի մարզի Շահումյանովսկի գյուղ։ Սրբազանը մյուռոնով օծեց եկեղեցու 16 հիմնաքարերը։ Մինչև եկեղեցու կառուցման ավարտը նույն տարածքում տեղադրվել են Հայաստանից բերված երեք խաչքարեր, որոնց օծեց թեմակալ առաջնորդը։Օրն ավարտվեց մատաղօրհնությամբ և համերգային ծրագրով։