Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները Մայր Աթոռում
25.08.2017
Օգոստոսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայաստանի Հանրապետության և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները` ստանալու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու պատգամը: Շրջանավարտներին ուղեկցում էին ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը եւ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերշ. Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը: