Ջահերով երթ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

25.04.2017

Ապրիլի 23-ի երեկոյան հազարավոր հայորդիներ մասնակցեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կազմակերպված ջահերով երթին: Մասնակիցների թվում էին Հայ Եկեղեցու հոգևորականներն ու Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները: