Պոլսում մեկնարկել են Լուսավորիչ երգչախմբի 95-ամյակին նվիրված տոնակատարությունները

13.05.2024

Բեյօղլուի Սուրբ Երրորդություն եկեղեցում պատարագ է մատուցվել, որտեղ երգել է Լուսավորիչ երգչախումբը: 95 տարի առաջ` 1929-ին, Լուսավորիչ դպրաց դաս երգչախումբը կազմավորվել է Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: 1944-ին եկեղեցու տարածքը, կից հայկական գերեզմանատունը պետականացվել են, երգչախումբը տեղափոխվել է Էսայան վարժարանին կից Սուրբ Հարություն եկեղեցի և գործել որպես եկեղեցական երգչախումբ: