Պաշտպանելով ազգային փոքրամասնությունների մշակութային իրավունքները

29.10.2014

Եվրամիության աջակցությամբ իրականացվում է «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով» ծրագիրը, որի նպատակն է ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը : Ծրագրին մասնակցում է Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի հովանավորությամբ ստեղծված «Ընտանիք և համայնք» կենտրոնը: